Tech-Air Street Airbag System՝ նոր պաշտպանիչ հագուստ մոտոցիկլավարների համար (տեսանյութ)
Alpinestars ընկերությունը ստեղծել է նորարարական հագուստ՝ Tech-Air Street Airbag System անվանմամբ, որը նախատեսված է մոտոցիկլավարների անվտանգության համար, գրում է autoblog.com-ը։
Մեքենաների համեմատ՝ մոտոցիկլների մասնակցությամբ վթարների ժամանակ մոտոցիկլավարին բոլորովին այլ պաշտպանություն է անհրաժեշտ։
Ընկերության ներկայացրած անվտանգության բարձիկները տեղադրված են մոտոցիկլավարի բաճկոնի մեջ, որը կրելով անվտանգության սաղավարտի հետ՝ կարող է փրկել նրա կյանքը։
Նշվում է, որ վթարի ժամանակ բախումից 25 միլիվայրկյան անց բարձիկներն ամբողջությամբ հասցնում են փչվել, իսկ բուն վթարը սովորական այլ մեխանիկական ներգործություններից տարբերելու համար բարձիկներին անհրաժեշտ է ընդամենը 30-60 միլիվայրկյան։
2015-ի գարնանն այս բարձիկներն արդեն կվաճառվեն Եվրոպայում։
Նորույթը ցուցադրվել է հատուկ դրա համար նախատեսված շինությունում, որտեղ կրկնօրինակելով դասական վթարը՝ մեքենայի և մոտոցիկլավարի մասնակցությամբ, ցուցադրվել է անվտանգության բարձիկների աշխատանքը։














