Մարկ Ցուկերբերգն անակնկալ է մատուցել կնոջը Facebook-ում (տեսանյութ)

14:54 • 14.11.14

Facebook սոցկայքի հեղինակ Մարկ Ցուկերբերգը որոշել է զարմացնել կնոջը՝ Պրիսցիլա Չանին, իրենց ծանոթության 11-ամյակի կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ նա որոշել է դա անել իր իսկ ստեղծած կայքի միջոցով։

 

Ցուկերբերգի գրառումը Facebook-ում ոչ միայն դուր է եկել կնոջը, այլև երիտասարդությանը ցուցադրել է վարքագծի որոշակի մոդել, որտեղ հիմնական դերը կատարում է սոցկայքը, գրում է ДНИ.ru-ն։

 

Իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում Ցուկերբերգը լուսանկարների միջոցով պատմել է այն ժամանակի մասին, որն անցկացրել է կնոջ հետ։

 

Ցուկերբերգը երկար պատմում է, թե ինչպես է կնոջ հետ հաղթահարել շատ դժվարություններ, շատ բան սովորել, ինչպես են իրենք զարգացել միասին և շարունակում են աջակցել միմյանց։

 

«Դա շատ դժվար է ասել, սակայն մեծ շնորհակալություն քեզ։ Դու թույլ ես տալիս ինձ մնալ երկրի վրա՝ չսավառնել ամպերում։ Իմ կյանքի գլխավոր հրաշքը մեր ընտանիքն է»,- ասում է Ցուկերբերգը տեսանյութի վերջում՝ դիմելով կնոջը։

 

30-ամյա Մարկը և 29-ամյա Պրիսցիլան ամուսնացել են 2012թ. ամռանը բավականին համեստ միջավայրում։

 

 

 

 

Մարկ Ցուկերբերգն անակնկալ է մատուցել կնոջը Facebook-ում (տեսանյութ)