«Ուրիշի փոխարեն» ֆիլմի սաունդթրեյքի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության՝ Սիրուշոն, կատարել է Արամ MP3-ն
Հաղորդավար, մի շարք երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը միշտ ստեղծագործական ռիթմի մեջ է: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ իմանալու, թե էլ ինչ նորություններ է պատրաստել իր երկրպագուների և հայ երգիչների համար:
«Ամենաթարմ նորությունն այն է, որ գրել եմ «Ուրիշի փոխարեն» ֆիլմի սաունդթրեյքի բառերը: Ասեմ, որ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, կատարելու է Արամ MP3-ն: Ի դեպ, ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 19-ի: Նորություններից մեկն էլ այն է, որ պատրաստում եմ նաև ամանորյա նոր երգ, որը կկատարեն մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները: Այն եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, հավանաբար, ամանորի գիշերը»,-հայտնեց Ավետը:
Նրանից տեղեկացանք նաև, որ նոր ստեղծագործություններ է պատրաստել Անդրեի, Արմինկայի, Էրիկի համար. «Անդրեի երգը կոչվում է «Սիրո Պայքար», Արմինկայինը շնորհավորական երգ է: Եվս մեկ գործ եմ պատրաստել երգիչ Էրիկի համար, որը նվիրված է աշխարհի ամենաթանկ էակներին՝ փոքրիկ բալիկներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










