Մայդանի առաջին զոհը. Սերգեյ Նիգոյանի ծնողները պատմել են առանց որդու իրենց կյանքի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

09:14 • 22.11.14

Ուկրաինական Բերեզնովատովկա գյուղում մեծացած հայազգի Սերգեյ Նիգոյանին վիճակված էր բացել «Երկնային հարյուրյակի» հաշիվը, գրում է kp.ua-ն։

 

2014թ. հունվարի 22-ի առավոտյան 20-ամյա Սերգեյը զոհվեց դիպուկահարի փամփուշտից Կիևի Գրուշչևսկու փողոցում։ Երիտասարդը մայրաքաղաք Կիև էր եկել Եվրամայդանի սկսվելուց 2 շաբաթ անց՝ առանց ծնողներին տեղեկացնելու։ Միայն Կիև հասնելուց հետո էր նա զանգահարել տուն և հայտնել, որ մտադիր է մինչև վերջ կանգնել։ Սուրբծննդյան նախօրեին այցելել էր ծնողներին և կրկին վերադարձել մայրաքաղաք։ Իսկ 2 շաբաթ անց՝ զոհվել։

 

Սերգեյի հուղարկավորությանը նրա գյուղ էին ժամանել մարդիկ ամբողջ Ուկրաինայից։ Հունվարյան քամու սուլոցի տակ բազմահազարանոց ամբոխը երգում էր Ուկրաինայի հիմնը և բղավում՝ «Փա՛ռք հերոսներին»։

 

«Մարդիկ ամբողջ աշխարհից մինչ օրս զանգահարում են, աջակցում։ Պարզապես ասում են՝ «Շնորհակալություն ձեզ ձեր որդու համար»,- պատմել է Սերգեյի հայրը՝ Գարեգին Նիգոյանը։

 

Սերգեյի ծնողները լուռ և համեստ մարդիկ են։ Նրանք դեռ չեն կարողանում համակերպվել կատարվածի հետ։ Տարեցները մնացել են առանց միակ և թանկագին երեխայի, իսկ թե ում համար և ինչու է նա հերոս՝ իրենց համար երկրորդական հարց է։

 

Ապրում են փակ, շատ համեստ, եթե ոչ՝ աղքատ։ Փոքրիկ խրճիթում միակ զարդը սրբապատկերներն են, իսկ բակում՝ 2-3 հնդկահավերը։

 

Այդ դեպքերի հետևանքով զոհերի ընտանիքներին խոստացված պետական փոխհատուցումը նրանք ստացել են՝ 121.000 գրիվնա, սակայն ուրախ չեն։ Գումարը որդուն չի փոխարինի, իսկ համագյուղացիներն այժմ նախանձում են։ Ոմանք, Նիգոյանի հոր խոսքով, նույնիսկ դադարել են բարևել։

 

«Թեև ինչ կա նախանձելու։ Ես հիմա ամեն ինչ կտայի ողջ Սերգեյի համար։ Հերոս է նա, թե ոչ, ես չգիտեմ։ Ես գիտեմ միայն այն, որ չկա իմ միակ որդին»,- տխուր ասել է Գարեգին Նիգոյանը։

 

Հուլիսին գյուղում կանգնեցվել է Սերգեյի արձանը, իսկ գարնանը նրա դպրոցի պատին հուշատախտակ է փակցվել։
Սերգեյի հայրը խոստովանում է, որ Եվրամայդանի տարելիցին իրեն կնոջ հետ հրավիրել են Կիև, սակայն նրանք որոշել են չգնալ։ Որդու մահից հետո նա մի քանի անգամ եղել է մայրաքաղաքում։ Եվ ամեն անգամ անծանոթ մարդիկ մոտեցել են և շնորհակալություն հայտնել որդու համար։ Սակայն Գարեգինը չի ցանկանում իրեն և կնոջը կրկին ենթարկել ծանր հիշողությունների, որոնք Կիևում նոր ուժով են արթնանում։ Դեռ չափազանց թարմ են վերքերը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Նիկոլայ Ազարովի կառավարությունը 2013թ. նոյեմբերի 21-ին հայտարարեցին ԵՄ-ի հետ տնտեսական ասոցացումից հրաժարվելու և Ռուսաստանի հետ առևտրային կապերն ամրապնդելու մասին։

Մի քանի ժամ անց հարյուրավոր մարդիկ, ովքեր համաձայն չէին իշխանությունների հետ, դուրս եկան Կիևի Ազատության հրապարակ և հարակից փողոցներ։ Այդպես սկսվեց հեղափոխությունը՝ «եվրամայդանը», որը հանգեցրեց իշխանափոխության, Ղրիմը կորցնելուն (մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին միացավ ՌԴ-ին- Tert.am) և երկրի հարավ-արևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմի։

Год спустя: журналисты поговорили с родителями первого погибшего на Майдане

В маленькой старой хате одно украшение - иконы, во дворе – пара-тройка курлыкающих индюков. Фото: личный архив

Отец погибшего Сергея - Гарегин Нигоян. Фото: личный архив

Сергея Нигояна похоронили с

Сергея Нигояна похоронили с