Հայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա. Ռուբեն Ռուբինյան

12:28 • 17.11.26

Հայաստանը որևէ մեկի հետ կռված չէ, որ հաշտեցման օրակարգ ունենա: Lրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Մոսկվա գնալու է հաշտեցման օրակարգով:

«Մենք ունենք գործընկերների հետ բարեկամաբար մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ՝ բնականաբար, հիմնված ՀՀ շահերի հիման վրա, նաև՝ փոխադարձ շահերի հարգման վրա»,- ասել է նա։