Google-ն առաջարկել է օգտատերերին վճարել գովազդների բացակայության համար
Google ընկերությունը որոշում է ընդունել, համաձայն որի օգտատերերին հնարավորություն է ընձեռվում ձերբազատվել ընտրված կայքերում նյարդայնացնող գովազդներից Google Contributor հավելվածի միջոցով, գրում է rg.ru-ն։
Ընդամենը 3 դոլար վճարելով մեկ ամսվա համար՝ Google Contributor հավելվածի օգտատերը կկարողանա հանիգստ օգտվել համացանցից՝ առանց կայքերում առկա «կպչուն» ու նյարդայնացնող գովազդային նյութերից։
Ըստ Digital Trends-ի՝ այդ ծառայությունը դեռևս հասանելի է բաժանորդագրության միջոցով։
Առայժմ միայն հնարավոր է ուղարկել էլեկտրոնային հասցեն, որից հետո ընկերությունը կուղարկի հավելվածին ծանոթանալու հրավեր։
Երբ ծրագիրն ակտիվացվի, կայքի այն հատվածներում, որտեղ նախկինում գովազդներ են երևացել, դատարկ է լինելու, կամ էլ ցուցադրվելու են Google Contirubutor-ին բաժանորդագրվելու համար երախտիք արտահայտող հաղորդագրություններ։











