Bionic Boots. այս բարձրտեխնոլոգիական կոշիկներով կարելի է վազել մեծ արագությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Բարձրտեխնոլոգիական Bionic Boots կոշիկները թույլ են տալիս դրանք կրող մարդուն 40կմ/ժ արագություն զարգացնել, գրում է geektimes.ru-ն։
Այդ արագությունը բնորոշ է դանդաղ ընթացող ավտոմեքենայի արագությանը։ Համեմատության համար՝ Հուսեյին Բոլտը՝ աշխարհում ամենաարագավազ մարդը, ռեկորդ է սամանել՝ վազելով 44 կմ/ժ արագությամբ։
Սարքի հեղինակն է Կեհի Սեյմուրը՝ Սան Ֆրանցիսկոյից։ Վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած Maker Faire միջոցառմանը նա ցուցադրել է Bionic Boots-ի ամենաթարմ տարբերակը։
Կեհին աշխատում է գաջեթի վրա արդեն մի քանի տարի՝ թողարկելով տասնյակ նախատիպեր։ Իր կայքում նա սեփական արտադրանքն անվանում է 21-րդ դարի տրանսպորտային սարք։
Տեխնոլոգիայի հիմքում ընկած են արագավազ կենդանիների ուսումնասիրությունները։
Մարդու ոտքերի կառուցվածքը թույլ չի տալիս մեծ արագություն զարգացնել, սակայն ջայլամի ոտքերի կրկնօրինակմամբ կառուցված արհեստական ոտք-կոշիկները թույլ են տալիս ոչ միայն պահպանել ոտքի մկանների էներգիան, այլև դրանք կրկնապատկել։
















