Ոսկյա ու ադամանդապատ. պատվերով պատրաստված iPhone-ների 13 շքեղ օրինակ` լուսանկարներով
Business Insider-ը ներկայացրել է հատուկ պատվերով պատրաստված iPhone-ների լավագույն հավաքածուն:
Feld & Volk ընկերության պատրաստած մաքուր ոսկյա iPhone 5S-ը կարելի է ձեռք բերել 8990 դոլարով:

Feld & Volk-ի աշխատանքներից է նաև այս գրաֆիտե iPhone 6-ը, որն արժե 4799 դոլար: Այն պատված է կեչու փայտով, ինչպես նաև` զարդարված ոսկու տարրերով:

Feld & Volk-ի աշխատանքներին են պատկանում նաև երկրին բնորոշ թեմաներով iPhone-ները: Այս մեկը ստեղծվել է Չինաստանի համար և արժե 2600 դոլար:

Brikk ընկերության ստեղծած Lux iPhone 6-ը պատված է 24 կարատանոց ոսկով, իսկ լոգոն զարդարված է ադամանդներով: Այն արժե 8895 դոլար:

Պլատինե հարթ iPhone 6-ն արժե 8795 դոլար:

Բրիտանական Goldstriker ընկերությունը այս ոսկեպատ iPhones 5S-երը պատրաստել է կաշվե պատյանով: Յուրաքանչյուրն արժե 5900 դոլար:

Goldstriker-ի` 24 կարատանոց ոսկով պատված iPhone 6-ը արժե 4700 դոլար:

Goldstriker-ի աշխատանքներից է նաև Rose Gold iPhone 5S Ambassador հեռախոսը, որն արժե 6000 դոլար:

Atelier-ը ներկայացրել է պատվերով պատրաստվող iPhone-ների համեմատաբար մատչելի տարբերակը` պատրաստված կոկորդիլոսի կաշվից և պողպատից, որն արժե 2500 դոլար:

Atelier-ի գործերից է նաև պողպատից և վարդագույն շափյուղայից պատրաստված սմարթֆոնը` 2200 դոլար արժողությամբ:

Atelier-ը առաջարկում է նաև պատվիրել սև կաշեպատ ու հարթ iPhone 6-ը` 2100 դոլարով:

Falcon Luxury-ն շքեղության գնահատողների համար առաջարկում է 18 կարատանոց ոսկուց պատրաստված iPhone 6 Plus-ը` խոշոր վարդագույն ադամանդով` 110.5 մլն դոլարով:

Վերջինի առավել մատչելի տարբերակն է պլատինե iPhone 6-ը` կապույտ ադամանդով, որն արժե 48.5 մլն դոլար:











