Առաջադեմ հաղորդակցական տեխնոլոգիաներ ունեցող երկրների լավագույն տասնյակը
«Տեղեկատվական միության չափում 2014» զեկույցի համաձայն` հրապարակվել է տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաներ ունեցող առավել զարգացած պետությունների ցանկը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Այսպիսով, առաջին հորիզոնականում Դանիան է, ում հնարավոր 10 միավորից բաժին է հասել 8.86-ը: Երկրորդ տեղում Հարավային Կորեան է` 8.85 միավորով, և երրորդ տեղում Շվեդիան՝ 8.67 միավորով:
Այնուհետև ցուցակը շարունակում են`
4. Իսլանդիան
5. Մեծ Բրիտանիան
6. Նորվեգիան
7. Նիդերլանդները
8. Ֆինլանդիան
9. Հոնկոնգը
10. Լյուքսեմբուրգը
Միացյալ Նահանգները զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 8.02 միավորով: Տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների ամենացածր զարգացածությունը գրանցվել է աֆրիկյան երկրներում` Չադում (1.11), Նիգերիայում (1.03) և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (0.96):










