Ռալֆ Լորենը հեռախոսները լիցքավորող պայուսակ է ստեղծել (լուսանկարներ)
Դիզայներ Ռալֆ Լորենը շարունակում է աշխատել «խելացի» գաջեթների հետ. մարզիկների զարկերակի հարվածները հաշվող և սթրեսի մակարդակը չափող վերնաշապիկից հետո, դիզայները թողարկել է «խելացի» պայուսակ։
Դասական Ralph Lauren, Ricky մոդելն այժմ կարող է լիցքավորել հեռախոսը և օգնել գտնել անհրաժեշտ իրերը լապտերի օգնությամբ, գրում է buro247.ru-ն։
Պայուսակի կատարելագործված տարբերակը կոչվում է Ricky Bag with Light։ Այն արտաքինից նույնն է մնացել, փոփոխվել է միայն «միջուկը», որում թաքնված են վարդագույն ոսկուց պատրաստված մասնիկներ։
![]()











