Remoto-ն առաջարկում է ավտոմեքենաների հեռակառավարման ծառայություն (լուսանկարներ)
Remoto հեռակառավարման համակարգը թույլ է տալիս կառավարել ավտոմեքենաների կենտրոնական փականային համակարգը, հետևել հետագծի շարժմանը և նույնիսկ՝ վարորդական ունակություններին և, արդյունքներից ելնելով, բարելավել վարելու ոճը, գրում է technoguide.com.ua-ն։
Հեռակառավարման համակարգը բաղկացած է ավտոմեքենայի կառավարման վահանակից, Microsoft-ի պահեստավորման սերվերում պահվող ծրագրից և բջջային հավելվածից, որը հասանելի է Google Play և App Store առցանց խանութներում։
Առայժմ ծառայությունը գործում է Ռուսաստանում և Չինաստանում, սակայն ապագայում նախատեսվում է այն գործարկել նաև այլ երկրներում։
Remot-ն կարող է ղեկավարել փականային համակարգը, հայտնել մեքենայի գտնվելու վայրի և շարժման հետագծի մասին, տեղեկացնել վթարի ենթարկվելու դեպքում, կառավարել ջերմաստիճանը սրահում, վառելիքի մասին տեղեկություն հայտնել, վերլուծել և խորհուրդներ տալ վարելաոճը լավացնելու համար։
Ծառայությունը մշակել է Bright Box ծրագրավորման ընկերությունը։













