Վաճառքի է հանվել «խելացի գդալ»՝ դողացող ձեռքերով մարդկանց համար (լուսանկար)

10:15 • 26.11.14

Google ընկերությունը վաճառքի է հանել իր Liftware Spoon-ը՝ «խելացի գդալը», որը նախատեսված է Պարկինսոնի հիվանդությունից տառապող մարդկանց սնվելու համար, հայտնում է The Guardian-ը:

 

Այս սարքը թույլ  է տալիս դողացող ձեռքերով հիվանդներին ինքնուրույն սնունդ ընդունել, չնայած մկանների ուժեղ ցնցումներին:

 

Գդալը ստեղծվել է հարյուրավոր ալգորիթմների կիրառումով, ինչը թույլ է տվել սարքը հարմարացնել դողացող ձեռքին. բուն գդալի ցնցումները, այսպիսով, կրճատվել են 76 տոկոսով:

 

Աշխարհում Պարկինսոնի հիվանդությունից 10 մլն մարդ է տառապում, այդ թվում՝ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի մայրը: Բրինն ավելի քան 50 մլն դոլար է հատկացրել հիվանդության դեմ միջոց գտնելու ուսումնասիրություններին:

 

Embedded image permalink

Վաճառքի է հանվել «խելացի գդալ»՝ դողացող ձեռքերով մարդկանց համար (լուսանկար)