Ռուսաստանում թողարկվել է BQ Moscow «հայրենասիրական» սմարթֆոնը (լուսանկարներ)
Այս շաբաթ ռուսական շուկա դուրս կգա BQ Moscow (BQS-4515) «հայրենասիրական» սմարթֆոնը, գրում է ferra.ru-ն։
Բջջայինը չունի առանձնահատուկ հզորություն կամ յուրօրինակ տեխնիկական հնարավորություններ, քանի որ դրա գլխավոր առանձնահատկությունը հայրենասիրական ոգով արված դիզայնն է։
Սարքի ետնամասում փորագրված է Մոսկվայի խորհրդանիշներից մեկը՝ Վասիլի Բլաժեննիի տաճարը։ Նորույթը հասանելի է լինելու երկու գույնով՝ սև և սպիտակ։
Բջջայինը կշռում է 84.5 գրամ, համալրված է 4.5 դյույմանոց, 960x540 լուծաչափով սենսորային IPS էկրանով։ BQ Moscow-ն ունի 512 ՄԲ հիշողություն և 4ԳԲ ներկառուցված հիշողություն՝ SD քարտի հնարավորությամբ։
Ունի նաև Wi-Fi, GPS և Bluetooth։ Արժեքը՝ 4.990 ռուբլի։














