Google-ն աշխատում է ԱՄՆ պետդեպարտամենտի համար. WikiLeaks-ի հիմնադիր

09:49 • 27.11.14

Ամերիկյան Google ընկերությունն աշխատում է ԱՄՆ կառավարության, իսկ ավելի ստույգ՝ պետդեպարտամենտի համար։ Այդ բացահայտումները ներկայացված են WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի գրքում, որը լույս կտեսնի դեկտեմբերի 1-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նման եզրահանգման նա եկել է 2011թ. հունիսին Google-ի հիմնադիր Էրիկ Շմիդթի և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ հանդիպումից հետո։

 

Երկարատև հանդիպմանը, որն անցկացվել է Անգլիայում, ներկա են եղել ոմն Լիզա Շիլդս և Սքոթ Մալքոմսոն, որոնք, ինչպես պարզել է Ասանժը, եղել են Վաշինգտոնի դիվանագիտական պատվիրակներ։ Իր գրքում Ասանժը բոլոր մանրամասնություններով ներկայացրել է այդ զրույցի բովանդակությունը, որը կասկածի տեղիք է տվել։

 

«Հենց այդ պահին ես գիտակցեցի, որ Էրիկ Շմիդթը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն Google-ի պատվիրակն է։ Ինձ այցելել էր մի խումբ, որը ¼-ով բաղկացած էր Google-ի ներկայացուցիչներից և ¾-ով՝ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչներից»,- նշվում է գրքում։

 

Ըստ Ասանժի՝ Google-ն ԱՄՆ ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տրամադրում է իր օգտատերերի նամակագրության անսահմանափակ հասանելիություն։
 

Google-ն աշխատում է ԱՄՆ պետդեպարտամենտի համար. WikiLeaks-ի հիմնադիր