Չինական Baidu-ն «խելացի» հեծանիվ կթողարկի
Չինական համացանցային հսկան`Baidu-ն, ներկայացրել է «խելացի» Dubike հեծանիվը, որը կարողանում է սինխրոնիզացվել սմարթֆոնների հետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով Engadget-ին:
Dubike-ն մշակվել է Ցինգուայի համալսարանի հետ համատեղ: Հեծանվի վրա տեղադրված սենսորները չափում են օգտատիրոջ զարկերակը, ոտնակների պտտման հաճախականությունը, նստատեղին ազդող ճնշումը և այլ չափորոշիչներ, որոնք սմարթֆոններին են ուղարկվում Bluetooth-ի միջոցով:
Այդ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս հետևել մարդու ֆիզիկական վիճակին, առաջարկել երթուղիներ, ինչպես նաև՝ ֆիզիկական վիճակի պահպանման համար նախատեսված ծրագրեր:










