3-Series GT. BMW-ն ներկայացրել է «գերհզոր» հիբրիդային մոդելը (լուսանկարներ)
BMW-ի նոր հիբրիդային մոդելն ստացել է Power eDrive անվանումը, որի ուժային համակարգի հզորությունը կազմում է 680 ձիաուժ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` 3-Series GT-ն բավարական ընկերության նորագույն 5 դռնանի մոդելն է, որը զինված է 3 շարժիչով` 230 ձիաուժ հզորությամբ 2 լիտր ծավալով բենզինային և երկու էլեկտրաշարժիչով: Էլեկտրական շարժիչներից մեկը տեղադրված է հետին լիսեռի վրա (205 ձիաուժ), իսկ մյուսը (270 ձիաուժ) այնտեղ, ուր նախկինում տեղադրված էր 8 աստիճան փոխանցման տուփի հիդրոտրանսֆորմատորը:
Նորագույն հիբրիդը էլեկտրական ուժով կարող է 100 կմ ընթանալ, ուժային համակարգի համակցված աշխատանքի դեպքում` 595 կմ:

























