Բաճկոն, որով կարելի է «լիցքավորել» բջջայինները (լուսանկարներ)
Opening Ceremony և Mophie ապրանքանիշները մտադիր են շուկա հանել անսովոր բաճկոնի նոր մոդել, որում ներկառուցված է սմարթֆոնները լիցքավորող սարք, գրում է technoguide.com.ua-ն։
Այժմ մեծ խնդիր է դարձել բջջայինների լիցքավորումը, քանի որ լիցքավորման բացակայությունը մշտապես ամենաանհարմար պահին է պատահում, այդ պատճառով դիզայներներն այդ հարցին լուծում են գտել։
Եթե օգտատերը մոռանա իր լիցքավորման լարը տանը, ապա կարող է բջջայինն անհրաժեշտության դեպքում լիցքավորել իր բաճկոնում գտնվող լիցքավորման սարքից։
Շատերը կարծիք են հայտնել, որ տեխնոլոգիայի և հագուստի համակցման հաջորդ քայլը լինելու է հագուստն արևային մարտկոցներով «համալրելը»։
Առայժմ լիցքավորող բաճկոնն openingceremony.us առցանց խանութում կարելի է ձեռք բերել 465 դոլարով։
Կարդացեք նաև՝ Ռալֆ Լորենը հեռախոսները լիցքավորող պայուսակ է ստեղծել (լուսանկարներ)

![]()














