Doov Nike V1 ծալովի տեսախցիկով նոր սմարթֆոն՝ «սելֆիների» սիրահարների համար (լուսանկարներ)
Չինաստանում ներկայացվել է Doov Nike V1 սմարթֆոնը, որը հավանաբար աննկատ կմնար, եթե չունենար առանձնահատուկ մանրուք՝ տեսախցիկի մոդուլի օրիգինալ կառուցվածքը, գրում է 3dnews.ru-ն։
Տեսախցիկը գտնվում է ոչ թե բջջայինի ետնամասում, այլ էկրանի գլխավերևում և կարող է ծալվել մինչև 190 աստիճան։
Տեսախցիկի ճկունությունը կարող է օգտակար լինել տեսանյութեր նկարահանելու կամ «սելֆիներ» նկարելու համար։
Ծալովի տեսախցիկի փեղկի վրա կան լուսադիոդային կրկնակի լուսարձակներ։ Բջջայինն ունի 1.5 ԳՀց հզորությամբ MediaTek MT6732 քառամիջուկ պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։
Ունի 720×1280 լուծաչափով, 5 դյույմանոց սենսորային էկրան։ Բջջայինը կշռում է 145 գրամ։ Այն աշխատում է Android 4.4 KitKat օպերատիվ համակարգով։
Չինական շուկայում նորույթը վաճառվելու է մոտ 325 դոլարով։














