6 գաղտնի հղում. ամենը, ինչ Google-ը գիտի Ձեր մասին

09:00 • 27.11.14

Google-ը ժամանակակից տեխնոլոգիաների առաջատար ընկերություններից մեկն է, որի ծառայություններից օրական օգտվում են միլիոնավոր մարդիկ։

 

Google-ը մի շարք ծառայություններ և հավելվածներ ունի՝ ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս, սակայն դրանք բոլորը պահում են օգտատիրոջ մասին բազմաթիվ տեղեկություններ և զետեղում սերվերներում։

 

Այն պայմանին, որ ընկերությունը պետք է հետևի և պահի Ձեր մասին տեղեկություններ, շատ հաճախ համաձայնում են հենց օգտատերերը, ովքեր ընդունում են «Պայմանների և դրույթների համաձայնագիրը» գրանցվելու ժամանակ։

 

cvetkoff.by-ն ներկայացնում է 6 օգտակար հղում, որոնք թույլ կտան պարզել, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին։

 

Ո՞վ եք դուք Google-ի համար

Ձեր տարիքի, սեռի, նախասիրությունների և այլնի մասին տեղեկություններ Google-ին անհրաժեշտ են համապատասխան գովազդներ ցուցադրելու համար։

https://www.google.com/ads/preferences/
 

Google-ը հետևում է Ձեր տեղաշարժերին

Եթե դուք օգտագործում եք Android- բջջային/պլանշետ, ապա ընկերությունը մշտապես թարմացնում է Ձեր տեղաշարժման մասին տեղեկությունները։ Հնարավոր է, որ այս հղումը ցույց տա դատարկ քարտեզ, այդ դեպքում շնորհավորում ենք՝ Ձեր տեղաշարժը մնացել է տեխնոլոգիական հսկայի «աչքից հեռու»։

https://maps.google.com/locationhistory

 

Գտեք այն ամենը, ինչ փնտրել եք Google-ի օգնությամբ

Որոնման հարցումների պատմությունը ցույց է տալիս, թե ինչ եք փնտրել, երբ, կոնկրետ ինչ տեսակի արդյունք՝ նկարներ, երգեր, տեսանյութեր, գրքեր, քարտեզներ և այլն։ Ձեր որոնման պատմությունը միայն Դուք եք տեսնում և Google-ը։ 

https://history.google.com

 

Գտեք, թե ինչ սարքեր են կապված Ձեր Google-ի օգտահաշվի հետ

Եթե ցանկություն ունեք տեսնելու, թե ինչ սարքերի հետ է միացված Ձեր օգտահաշիվը, նույնիսկ ներկա պահին տեսնել միացված սարքի IP հասցեն, ապա սեղմեք՝

https://security.google.com/settings/security/activity


Գտեք բոլոր հավելվածները և ծրագրերը, որոնք մուտք ունեն Ձեր օգտահաշիվ

Այստեղ կարող եք գտնել բոլոր այն ծրագրերը և հավելվածները, որոնց տեղադրելու ժամանակ անձամբ թույլ եք տվել օգտվել Ձեր օգտահաշվում զետեղված տեղեկություններից։

https://security.google.com/settings/security/permissions

 

Արտահանեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները

Եթե Դուք ջնջել եք Ձեր Chrome դիտարկիչը, ապա կարող եք այս հղումով անցնելով՝ արտահանել բոլոր Ձեր պահպանված կայքերի էջանիշները (bookmarks)։ Հնարավոր է նաև արտահանել YouTube-ի հոլովակները, Drive-ի նշումները, էլ-նամակները, կոնտակտները և այլն։

https://www.google.com/takeout


Google-ը նաև պահում է Ձեր Youtube օգտահաշվի որոնման պատմությունը, որը կարող եք գտնել այստեղ.

Կարող եք կարդալ նաև՝ 
Google Street View. Զարմանալի 15 վայր, որտեղ կարելի է այցելել առցանց տարբերակով (տեսանյութ)

Google-ն առաջարկել է օգտատերերին վճարել գովազդների բացակայության համար 

Կիրա Նայթլին մեղադրում է Google ընկերությանը կանանց նկատմամբ խտրականության համար

6 գաղտնի հղում. ամենը, ինչ Google-ը գիտի Ձեր մասին