Բժշկական առասպելներ. ճի՞շտ է, որ կանայք ավելի շատախոս են, քան տղամարդիկ
Մի շարք հանրահայտ ժողովածուներ ու ամսագրեր փաստում են, որ կինն օրական միջինը 20 հազար բառ է արտասանում, տղամարդն՝ ընդամենը 7 հազար: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Ամերիկացի գիտնականներ, սակայն, 73 երեխայի հետ անցկացրած փորձերի միջոցով պարզել են, որ աղջիկներն ավելի շատ բառեր են արտասանում, քան տղաները, սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Մեծահասակների հետ նույն փորձարկումը հակառակ պատկերն է արձանագրել. տղամարդիկ ավելի շատ են խոսում, քան կանայք, բայց տարբերությունը կրկին մեծ չէ:
Այսպիսով՝ գիտնականները հերքում են տարածված տեսակետը, թե կանայք շատախոս են:










