Նյու Յորքից Լոս Անջելես` 2.5 ժամում. Ամերիկյան նոր գերձայնային օդանավը կարող է կիսով չափ կրճատել թռիչքը (լուսանկար, տեսանյութ)
Concorde-ն իր վերջին տրանսատլանտյան թռիչքն իրականացրել է 10 տարի առաջ, սակայն այժմ սկսում է գործարկել նոր սերնդի գերձայնային ուղևորատար օդանավը, որը կոմերցիոն ինքնաթիռներից կրկնակի անգամ ավելի արագ է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նման օդանավերից մեկը` N+2-ը, որի դիզայնը նախագծել է ամերիկյան ավիատիեզերական Lockheed Martin ընկերությունը, նախատեսված է կոմերցիոն ավիաընկերությունների համար, որի նպատակն է՝ կիսով չափ կրճատել ճամփորդության տևողությունը Նյու Յորքից Լոս Անջելես` 5 ժամից հասցնելով 2.5-ի: Օդանավը կտեղավորի 80 ուղևորի:
Մինչդեռ Ռենոյում գործող Airbus-ը, համագործակցելով ամերիկյան Aerion ավիատիեզերական ընկերության հետ, պատրաստվում է գերձայնային օդանավ ստեղծել, որը Լոնդոնից Նյու Յորք կթռչի 3 ժամում, իսկ Լոս Անջելեսից Տոկիո` 6 ժամում:
Aerion AS2 օդանավը կթռչի 1958 կմ/ժամ արագությամբ` գրեթե հասնելով Concorde-ի արագությանը, որը կազմում է 1270 կմ/ժամ:















