Senic Flow. հպումներով աշխատող զգայուն մկնիկ՝ համակարգչի, պլանշետի և սմարթֆոնի կառավարման համար (լուսանկարներ, տեսանյութ)
Senic ծրագրավորողների թիմը մշակել է Flow կոչվող զգայուն սարքը, որը նման է մկնիկի և կարող է հեռակառավարել բջջայինի, պլանշետի և համակարգչի աշխատանքը, գրում է 3dnews.ru-ն։
Աշխատանքային խումբը IndieGogo դրամահավաքության կայքում տեղադրել է մտահղացումը և դրամահավաք է իրականացնում սարքի արտադրությունը սկսելու և այն վաճառքի հանելու համար։
Սարքն ունի 70 մմ տրամագիծ և 15 մմ բարձրություն։ Վերին հատվածում տեղակայված է սենսորային վահանակ։ Բացի այդ, սարքն ունի նաև շարժման ցուցիչ և անլար միացման Blutooth ադապտեր։
Սարքի հետ փոխգործակցել հնարավոր է երեք ձևով՝ հպվելով սարքին, առանց հպվելու շարժումներ կատարել դրա վերևում և պտտել սարքի մետաղե կողային հատվածները։ Առավել մանրամասն ցուցադրվում է Senic թիմի տեսանյութում։
Այն կարող է հարմար լինել մի շարք համակարգչային խաղեր խաղալու կամ գրաֆիկական ծրագրերի հետ աշխատելու համար, ինչպես, օրինակ, AutoCAD-ը կամ Photoshop-ն է։
Նրանք դրամահավաքության կայքում նշել են, որ իրենց անհրաժեշտ է 50.000 դոլար, սակայն հեղինակների սպասումները գերազանցվել են, քանի որ իրենք արդեն հավաքել են 55.622 դոլար։
Սարքը կարժենա 100 դոլար, իսկ վաճառքը կսկսվի 2015-ի հունիսին։









![]()















