NASA-ն ցուցադրել է սև խոռոչի լուսանկարը
NASA-ի կայք էջում հայտնվել է սև խոռոչի գեղարվեստական պատկերը: Պատկերում արտացոլվել է սև խոռոչի շուրջ գլանաձև շարժվող գազը:Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
Սև խոռոչն, ըստ հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերքի մի տեղամաս է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Սև խոռոչն առաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ավարտին։










