Mercedes-Benz ընկերությունը Geländewagen-ի նոր տարբերակը կներկայացնի 2015թ.-ին
Նախատեսվում է, որ նոր ամենագնաց Geländewagen-ը կներկայացվի 2015 թվականին: Քառանիվ G63 AMG մոդելը 2013թ.-ին թողարկված սերիական վեց անիվանի մեքենայի պարզեցված տարբերակը կլինի: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
4х4-ի արժեքի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Արդիականացված ամենագնացում, ի տարբերություն նախկին մոդելի, կմեծացվի ճանապարհային լուսավորումը`217-ից 460 մմ, ինչի շնորհիվ մեքենան կկարողանա մինչև մեկ մետր խորության ջրային խոչընդոտներ հաղթահարել:
Մասնագետները ենթադրում են, որ նոր մոդելը կհամալրվի V8 5.5 լիտր ծավալային շարժիչով AMG Speedshift Plus 7G-Tronic փոխանցման տուփով: Այդ պարագայում նոր մեքենայի հզորությունը 544 ձիաուժ կկազմի:













