Սխտորը և բրոկոլին ամենահզոր զենքն են օնկոլոգիական հիվանդությունների դեմ
Մելանոման, շագանակագեղձի քաղցկեղը, լեյկեմիայի որոշ տեսակներ թուլացնում են օրգանիզմը՝ չափից ավելի ակտիվ դարձնելով իմունային համակարգը:
Կոպենհագենի համալսարանի աշխատակիցներն ապացուցել են, որ սելենը արգելափակում է իմունային համակարգի ակտիվացումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Guardian-ին:
Եվ քանի որ սելեն են պարունակում բրոկոլին և սխտորը, ապա դրանց կիրառումը պայքարում է քաղցկեղի դեմ: Հայտնի է, որ քաղցկեղի մի քանի տեսակներ աննկատելի են իմունային համակարգի համար: Ընդ որում՝ որոշ քաղցկեղածին բջիջներ մեծ քանակությամբ իմունիտետը խթանող մոլեկուլներ են արտադրում:
Նման գերխթանումը վնասակար է իմունային համակարգի համար, իսկ սելենի միացություններն արգելափակում են խթանող մոլեկուլները: Ուսումնասիրությունների շրջանակում գիտնականները կենտրոնացել են NGK2D մոլեկուլների վրա, որոնք նախկինում որպես հիվանդության մարկերներ են օգտագործվել:
Այդ մոլեկուլները գտնվում են քաղցկեղածին բջիջներում և արյան մեջ: Եվ ինչպես պարզել են գիտնականները`սելենի միացությունները ընդունակ են չեզոքացնել NGK2D մոլեկուլների որոշ տեսակները, ընդ որում՝ երկու ձևերում` հեղուկ և մակերեսային:










