ԱՄՆ–ում արևային էներգիայի կայանն զբաղեցնում է 24.6 կմ/ք տարածք և ունի 9 մլն վահանակ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղադրվել և փորձնական գործարկվում է Topaz արևային էներգիա ստանալու նախագիծը, որը համարվում է աշխարհի ամենամեծ արևային կայանը, գրում է phys.org-ը։
Այն գտնվում է Սան Լուիս Օբիսպո մարզի Կարիզո հարթավայրում։ Կայանի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015-ի սկզբին և այն կհանձնվի շահագործման։
Կայանի հզորությունը 550 մեգավատտ է, որը ըստ Greentech Media-ի տվյալների՝ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջինն է, որի հզորությունն անցնում է 500 մեգավատտից։ Նշվում է, որ այն կառուցված է 24.6 կմ/ք տարածքի վրա և կազմված է 9 մլն արևային վահանակներից։
Նախագիծը արժե 2.5 մլրդ դոլար, իսկ կայանի կառուցումը մեկնարկել է 2 տարի առաջ։ Այն պատկանում է վերականգնվող էներգիայի ստացման MidAmerican Solar ընկերությանը։
Ըստ ընկերության նրանց ստացված էներգիան կբավականացնի Կալիֆոռնիայի միջին վիճակագրական 160,000 բնակարանի էլեկտրաէներգիայի ամբողջական ապահովման համար։
Ընկերության փաստաթղթերի համաձայն՝ կայանը կառուցված է այնպիսի տարածքի վրա, որը ճանաչվել է հողագործության և գյուղատնտեսության համար ոչ պիտանի և դրա ամենաօպտիմալ օգտագործումը արևային էներգիայի ստացումն է։
Կայանն իր գործարկման համար դրա վահանակների ջրով լվացման կամ մաքրման աշխատանքների կարիք չունի, միակ դեպքը երբ օգտագործվում է ջուրը, դա կայանի շրջակայքում փոշու քանակի վերահսկման համար է։
Նշվում է, որ Pacific Gas and Electric Կալիֆոռնիա նահանգի էլեկտրամատակարարման ընկերությունը էլեկտրաէներգիա կգնի Topaz-ից շուրջ 25 տարի, որի համար կստորագրվի հատուկ պայմանագիր։
Նախագծի գլխավոր դրական կողմը այն է, որ էլեկտրաէներգիայի ստացման մեթոդը փոխարինելու արդյունքում տարեկան 377.000 տոննայով պակաս CO2-ի կարտանետվի մթնոլոարտ։
377.000 տոննա CO2-ի նվազումը համարժեք է նրան, որ տարեկան ճանապարհներից շահագործումից հանվեն 73.000 ավտոմեքենաներ։













