Ամերիկացին 10 տարի փորագրել է հսկա քարանձավը` այն վերածելով ստորգետնյա թանգարանի (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Ռա Պոլետը վերջին 10 տարին անցկացրել է Նյու Մեքսիկո նահանգի անապատներից մեկում, որտեղ այդ ընթացքում փորագրելիս է եղել ավազաքարե քարանձավում` այն վերածելով լուսավորված հրաշալի ստորգետնյա տարածքի:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` ստորգետնյա քարանձավ-թանգարանն ամերիկացին քանդակել է միայնակ, իսկ ընկերակցություն նրան ապահովել է իր շունը: Պոլետը զանազան դիզայնով և ոճով է զարդարել ամեն մի խոռոչ` յուրաքանչյուրին հատուկ տեսք ու ձև հաղորդելով:
Այս հսկայածաված արվեստի գործի նպատակը այնպիսի մի միջավայր ստեղծելն է, որը կոգեկոչի «հոգևոր վերածնումն ու անձնական բարեկեցությունը»:
























