Պաշտոնապես ներկայացվել է HTC Desire 620 սմարթֆոնը (լուսանկարներ)
Թայվանում պաշտոնապես ներկայացվել է HTC Desire 620-ը, որը ունի 1.2 ԳՀց հզորությամբ Snapdragon 410 պրոցեսոր, գրում է 3dnews.ru-ն։
Desire 620-ը ստացել է 5 դյույմ երկարություն ունեցող 720 պիկսելանոց էկրան։ Այն ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 մեգապիքսել և 5 մեգապիքսել տեսախցիկներ։
Սմարֆոնը աշխատում է HTC Sense 6 ֆիրմային միջերեսով՝ Android 4.4.4 KitKat օպերատիվ համակարգով։
Թայվանում բջջայինի վաճառքը սկսվելու է դեկտեմբերի 1-ից։ Մոդելը արժենալու է 225 դոլար։















