Ծոմապահությունը մի շարք հիվանդություններ է կանխարգելում. հետազոտություն

13:06 • 30.11.14

Օրական երեքանգամյա սննդից հրաժարվելը և ժամանակ առ ժամանակ օրվա կեսը ծոմ պահելը ոչ միայն կօգնեն պայքարելու ավելորդ քաշի դեմ, այլև կանխարգելիչ միջոցներ են ժամանակակից մի շարք հիվանդությունների դեպքում։
 

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, խոսքը մասնավորապես վերաբերում է շաքարային դիաբետին, քաղցկեղին, Ալցհեյմերի հիվանդությանը և սրտանոթային հիվանդություններին։


Այս թեմայով հետազոտությունը ներկայացվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։


Ժամանակակից աշխարհում օրական երեքանգամյա սնունդը էվոլյուցիայի առումով այդքան էլ բնական չէ, քանի որ անցյալում մարդը կանոնավոր կերպով չի սնվել և մարդու համար երկար ժամանակ առանց սնունդ ընդունելու մտածելը և գործելը եղել է բնականոն երևույթ։


Գիտնականները առաջարկում են, շաբաթը առնվազն 2-3 անգամ մինչև 500 կալորիա մթերք օգտագործել և մի քանի անգամ էլ ընդհանրապես հրաժարվել նախաճաշից։

 

Ծոմապահությունը մի շարք հիվանդություններ է կանխարգելում. հետազոտություն