Ստեղծվել է մարդու մարմնին համապատասխանող ատրճանակ (լուսանկարներ)

14:57 • 01.12.14

Բրազիլացի զինագործները ստեղծել են մարդու մարմնին համապատասխանող Taurus Curve ատրճանակը, որը հեշտացնում է գաղտնի կրումը, գրում է technoguide.com.ua-ն։

 

Taurus Curve-ի կորպուսն ունի յուրահատուկ կորություն, որը կիպ հպվում է մարմնին և հեշտացնում է հագուստի տակ այն թաքուն կրելը։ Հրազենի մեկ այլ առավելությունը դրա փոքր չափերն են. երկարությունը 12.8սմ է, իսկ բարձրությունը՝ 9.5սմ։

 

Զենքը չունի ապահովիչ, սակայն փոխարենն ունի լազերային նշանակետ և լուսադիոդային լապտեր։ Զենքը վաճառքի դուրս կգա 2015-ի առաջին եռամսյակում։ Գնի մասին չի նշվում։

Taurus Curve

Taurus Curve

Taurus Curve

Taurus Curve

 

Ստեղծվել է մարդու մարմնին համապատասխանող ատրճանակ (լուսանկարներ)