Amazon-ը պահեստներում 15.000 ռոբոտ է տեղակայել ամանորյա աճող պահանջարկը բավարարելու համար (տեսանյութ)

17:05 • 01.12.14

Amazon ընկերությունը 15.000-ից ավելի ռոբոտ է տեղակայել ԱՄՆ-ում գտնվող իր տասը պահեստում՝ նպատակ ունենալով այդկերպ կրճատել գործառնական ծախսերը մեկ հինգերորդով և ավելի արագ պատրաստել փաթեթներն ամանորյա արձակուրդների օրերին:

 

Նարնջագույն 145 կիլոգրամանոց ռոբոտները, որոնք անիվներով են տեղաշարժվում, ցույց են տալիս, թե ինչպես է Amazon-ը որդեգրել 2012 թվականին 775 միլիոն դոլարով գնած ռոբոտիքսի Kiva Systems ընկերության մշակած տեխնոլոգիան, գրում է Business Insider-ը:

 

Ռոբոտները նախատեսված են օգնելու ամերիկյան առցանց րիթեյլերին արագացնել ժամանակը, որ պահանջվում է ապրանքները հաճախորդներին հասցնելու համար:

 

Ռոբոտները թույլ կտան նաև Amazon-ին չկրկնել անցած տարի ամանորյա սեզոնի ընթացքում գրանցված անհաջողությունները, երբ ընկերությունը բազմաթիվ հաճախորդների չէր կարողացել ճիշտ ժամանակին հասցնել ամանորյա նվերները:

 

2013 թվականի հունիսին Amazon-ը գնահատել է, որ մոտ 46 միլիոն դոլար կարժենա Kiva ռոբոտները Ֆլորիդայի Ռասկին քաղաքում գտնվող իր պահեստում տեղակայելու համար:

 


Amazon-ը պահեստներում 15.000 ռոբոտ է տեղակայել ամանորյա աճող պահանջարկը բավարարելու համար (տեսանյութ)