Աշխարհի ամենահզոր համակարգիչները (լուսանկարներ)

12:36 • 01.12.14

Համակարգիչները լինում են տարբեր հզորության, սակայն կան գերհզոր համակարգիչներ, որոնք մեկ կամ մի քանի քայլ առաջ են, քան սեղանին դրված սովորական նոթբուքը:

 

Առաջին էլեկտրոնային համակարգիչները, որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941թ., զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաէներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին:

 

Ժամանակակից գերհզոր համակարգիչների ցանկը ներկայացնում է habrahabr.ru-ն։

Storm CS Cray (Mystery)
Այս համակարգչի մասին համարյա ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ գտնվում է ԱՄՆ-ում և բացի գերհամակարգիչ լինելուց՝ նաև չափազանց գաղտնի օբյեկտ է համարվում։

 

Vulcan

 
Այս գերհամակարգիչը պատկանում է IBM ընկերությանը և գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի լաբորատորիայում։ Ունի 1972 կիլովատտ հզորություն և 393.216 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։

 

JUQUEEN


Կրկին IBM-ի արտադրանքն է և գտնվում է Յուլիխում (Գերմանիա)։  Ունի 2301 կիլովատտ հզորություն և 458.752 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։

 

Stampede


Գտնվում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում: Արտադրող՝ Dell: Ունի 4510 կիլովատտ հզորություն և 192.192 Գբ հիշողություն։ Աշխատում է Linux ՕՀ-ով։ Ունի MKL տիպի մաթեմատիկայի գրադարան։

 

Piz Daint


Գտնվում է Շվեյցարիայի գերհզոր համակարգիչների ազգային կենտրոնում (Swiss National Supercomputing Centre / CSCS)։ Պատկանում է Cray Inc ընկերությանը, ունի 2325 կիլովատտ հզորություն և աշխատում է Cray Linux Environment ՕՀ-ով։

 

Mira


Գտնվում է ԱՄՆ-ի Argonne Leadership Computing շենքում, ունի 786.000 Գբ հիշողություն, 3945 կիլովատտ հզորություն: Աշխատում է Linux ՕՀ-ով։

 

K Computer


Fujitsu ընկերության արտադրանքն է, որը գտնվում է Ճապոնիայի Կոբե քաղաքում, ֆիզիկայի և քիմիայի ուսումնասիրությունների ինստիտուտում։ Ունի 12659.89 կիլովատտ հզորություն և 1.410.048 հիշողություն։ Աշխատում է Linux-ով։

 

Sequoia


Կրկին պատկանում է IBM-ին, ստեղծվել է 2012-ին։ Օգտագործվում է ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ղեկավարության կողմից Advanced Simulation and Computing Program ծրագրի համար։ Ունի 7890 կիլովատտ հզորություն և 1.572.864 Գբ հիշողություն։

 

Titan


Այս համակարգիչը պատրաստվել է Cray Inc. ընկերության կողմից 2012-ին։ Գտնվում է Թենեսիի համալսարանի Օկ-Ռիջ լաբորատորիայում։ Մեծ մասամբ օգտագործվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից՝ Innovative and Novel Computational Impact on Theory and Experiment program (INCITE) նախագծի շրջանակներում։ Ունի 8209.00 կիլովատտ հզորություն և 710.144 Գբ հիշողություն։ Աշխատում է Cray Linux Environment ՕՀ-ով։

 

Tianhe-2


Այս համակարգիչը գտնվում է Չինաստանում, ստեղծվել է 2013-ին Inspur ընկերության կողմից և գտնվում է Չինաստանի բանակի գիտահետազոտական կենտրոնում։ Այն կառուցելու համար ծախսվել է 200-300 միլիոն դոլար։ Ավելի քան 1.300 գիտնական և ինժեներ է աշխատել դրա ստեղծման վրա։
Ունի 17808.00 կիլովատտ հզորություն և 1.024.000 Գբ հիշողություն, աշխատում է Kylin Linux ՕՀ-ով։

Աշխարհի ամենահզոր համակարգիչները (լուսանկարներ)