Ճապոնիայում պաշտոնապես ներկայացվել է «ապագայի քաղաքը» (լուսանկարներ)

11:00 • 01.12.14

Ճապոնիայի 420.000 բնակիչ և 69,51 ք/կմ տարածք ունեցող Ֆուձիսավա քաղաքում առանձնացվել է 0.19 ք/կմ տարածք, որտեղ մշակվում է «ապագայի քաղաք» կոնցեպտը և արդեն կառուցվել է մի ամբողջ թաղամաս, գրում է 3dnews.ru-ն։

 

Նախագիծն իրականացվում է Panasonic ընկերության նախաձեռնությամբ։

 

Թաղամասի յուրահատկությունն այն է, որ այն ինքնակազմակերպվում է կոմունալ ծախսերի առումով, այն ունի «խելացի համակարգ», որը միացնում է թաղամասի բոլոր տները և ենթակառուցվածքները միմյանց հետ և ընտրում է ամենաօպտիմալ տարբերակը միջոցներն առավելագույնս տնտեսելու համար։

 

Այնտեղ համարյա բոլոր կառույցների վրա, որտեղ հնարավոր էր, տեղադրված են արևային վահանակներ, որոնք սնում են թաղամասը։ Տներում նաև վերահսկվում է ջրի ծախսը։ Փողոցային լուսավորումը ևս արևային էներգիայից է։

 

Նախագծի հեղինակները նշում են, որ բնական աղետների ժամանակ թաղամասի յուրաքանչյուր տուն կկարողանա ինքնակազմակերպվելով մինչև 3 օր ջուր և էլեկտրաէներգիա մատակարարել։

 

Թաղամասում կան նաև արևային էներգիայից օգտվող էլեկտրամեքենաների համար նախատեսված լիցքավորման կայաններ։

 

Նախագիծն ավարտին կհասցվի 2018-ին՝ Panasonic ընկերության 100-ամյակին ընդառաջ։

fujisawasst.com

www.plugincars.com

Ճապոնիայում պաշտոնապես ներկայացվել է «ապագայի քաղաքը» (լուսանկարներ)