Ամերիկացին մեկ ամիս օրական 10 շիշ կոկա-կոլա խմելով՝ գիրացել է 13 կգ-ով և արյան բարձր ճնշում ձեռք բերել
Մեծ փոր, արյան բարձր ճնշում և քաղցրի հանդեպ անհաղթահարելի հակվածություն. ահա թե որն է օրական 10 շիշ կոկա-կոլա ըմպելու արդյունքը: Ինչպես գրում է Daily Mail-ը` այս փորձն իրականացրել է ամերիկացի Ջորջ Փրայորը, ով որոշել է «Կոլայի դիետա» սկսել` ցույց տալու դրա վնասակար ազդեցությունը:
50-ամյա տղամարդն իր սեփական փորձով ցույց է տվել ամենահայտնի ըմպելիքի մեջ շաքարի բարձր պարունակության վնասակար հետևանքները: 30 օրում նա նկատել է իր նախկինում առողջ և մկանուտ կազմվածքում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները: Նրա քաշն ավելացել է 13 կգ-ով: Բացի այդ, արյան ճնշումը 129/77-ից հասել է 145/96-ի, ինչը բերում է սրտի կաթվածի կամ այլ հիվանդությունների վտանգի մեծացմանը:














