ՄԻԱՎ-ը վերափոխվում է ավելի մեղմ տեսակի. գիտնականներ
Օքսֆորդի համալսարանի գիտական թիմի անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ ՄԻԱՎ-ը վերափոխվում է ավելի մեղմ տեսակի` դառնալով պակաս մահացու:
Ինչպես նշում է bbc.com-ը, վարակը «հանդարտվում» է, քանի որ այն ադապտացվում է մարդու իմունային համակարգին:
Մասնագետների խոսքերով՝ այժմ ՄԻԱՎ վարակից ավելի շատ ժամանակ է պահանջվում ՁԻԱՀ առաջացնելու համար: Ըստ նրանց՝ այս փոփոխությունը կարող է օգնել մասնագետներին համաճարակը կանխելու հարցում:
Իսկ որոշ վարակաբաններ գտնում են, որ ՄԻԱՎ-ն այսպես զարգանալու դեպքում կարող է վերջիվերջո անվնաս դառնալ մարդու համար:
Աղբյուրը հավելում է, որ աշխարհում ավելի քան 35 մլն մարդ ՄԻԱՎ վարակակիր է:










