«Կալաշնիկովը» պետք է դառնա նույնքան հայտնի բրենդ, որքան Apple-ն է. «Ռոստեխ»

16:17 • 02.12.14

«Կալաշնիկով» կոնցեռնի նոր բրենդը պետք է հավասարվի ամերիկյան Apple ընկերությանը՝ ճանաչվածության և թանկության մակարդակով, հայտարարել է «Ռոստեխ» ռուսական արդյունաբերական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, գրում է gazeta.ru-ն:

 

«Մինչ Apple-ի 100 միլիարդ դոլարը մեզ դեռ շատ կա: Բայց ես հուսով եմ, որ «Կալաշնիկովը» նույնքան ճանաչված և թանկ կլինի»,- ասել է պետական կորպորացիայի ղեկավարը:

 

Բրենդի ճանաչվածությանը նպաստելու համար «Կալաշնիկովը» պատրաստվում է թողարկել հագուստի և այլ աքսեսուարների հավաքածու՝ զենքի արտադրությունից բացի:

 

«Կալաշնիկովը» պետք է դառնա նույնքան հայտնի բրենդ, որքան Apple-ն է. «Ռոստեխ»