Mercedes-Benz S-Class-ը լավագույնն է ճանաչվել կանանց համար (լուսանկարներ)
«Կանանց համար տարվա ավտոմեքենա» մրցույթի կազմակերպիչներն ամփոփել են 2014թ. լավագույն ավտոմեքենայի քվեարկության արդյունքները։
Հաղթող է ճանաչվել Mercedes-Benz S-Class-ը, որը հաղթել է նաև «Լավագույն շքեղ ավտոմեքենա» անվանակարգում՝ առաջ անցնելով Audi A8-ից 0.1 միավորով, գրում է Корреспондент-ը։

Ընտրվել են նաև այլ անվանակարգերում լավագույն ավտոմեքենաները։ Մրցույթի ժյուրին բաղկացած է եղել 23 կին լրագրողից՝ աշխարհի 15 երկրից։
Լավագույն ընտանեկան ավտոմեքենա՝ Audi A3

Լավագույն շքեղ ավտոմեքենա՝ Mercedes-Benz S-Class

Լավագույն սպորտքար՝ Audi S3

Լավագույն քրոսովեր՝ Range Rover Sport

Լավագույն տնտեսող մեքենա՝ Honda Jazz/Fit

Լավագույն էկո-մեքենա՝ Tesla Model S











