ԱՄՆ-ում վաճառքի է հանվում Nabu ֆիթնես- թևնոցը (լուսանկարներ)
Առաջացած տարատեսակ խնդիրների պատճառով թողարկման օրը տեղափոխելուց հետո վերջապես Razer ընկերությունը պատրաստվում է Nabu «խելացի» թևնոցը թողարկել ԱՄՆ-ում դեկտեմբերի 2-ին, գրում է oszone.net-ը։
Սարքն իրենից ներկայացնում է ակտիվության, ծախսած կալորիաների, անցած ճանապարհի և շատ այլ տվյալների հաշվիչ։
Այն կարող է աշխատել Android 4.3-ից բարձր և iPhone 5 և բարձր բջջայինների հետ՝ միանալով դրանց տվյալների փոխանցման և կառավարման նպատակով։
OLED էկրանը 128 х 32 պիքսել է, արժեքը՝ 100 դոլար։ Սկզբնական շրջանում հասանելի է լինելու միայն 5.000 օրինակ՝ կանաչ, դեղին, նարնջագույն և սև գույներով։

















