Քաղցկեղի դեմ առավելագույնս անվտանգ պատվաստանյութը կիրառություն է ստացել

20:28 • 02.12.14

Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները կրծքագեղձի քաղցկեղի դեմ գործող նոր պատվաստանյութ են ստեղծել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Medical News Today-ին:


Պատվաստանյութն անվտանգ է նույնիսկ մետաստազներ ունեցող հիվանդների համար: Այն ստիպում է իմունային   բջիջներին՝ գրոհել քաղցկեղածին բջիջները, ինչն էլ արգելակում է հիվանդության զարգացումը:


Դեղամիջոցն աշխատում է mammaglobin-A սպիտակուցի վրա ներգործության շնորհիվ:


Նոր պատվաստանյութի շնորհիվ իմունային բջիջները գրոհում են միայն բարձր քնակությամբ mammaglobin-A պարունակող բջիջները: Ստացվում է տեղական ազդեցություն՝ նվազագույն կողմնակի բարդություններով:
 

Քաղցկեղի դեմ առավելագույնս անվտանգ պատվաստանյութը կիրառություն է ստացել