Գիտնականները պարզել են, թե ինչ է իրականում Ռուսաստանում հայտնաբերված անհայտ «հրեշը». լուսանկարներ
Daily Mail-ը հայտնում է, որ պարզվել է Ռուսաստանում հայտնաբերված հսկայական անհայտ «հրեշի» ինքնությունը:
Վերջերս Սախալինում հսկայական կմախք էր հայտնաբերվել, որը, որոշ պնդումների համաձայն, կաշի ու բուրդ էլ ուներ:
Կմախքը հայտնաբերած զինվորականները պնդում էին, որ «հրեշը» 7 մ երկարություն ունի: Սակայն տեղում կատարված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ դա ո'չ կոկորդիլոս է, ո'չ էլ՝ ձուկ:
Հետագա մանրազնին հետազոտությունը ցույց է տվել, որ գտածոն բելուգա կետ է՝ սպիտակ կետ:
















