Assassin's Creed խաղի նոր մասում գործողությունները տեղի կունենան վիկտորիանական Լոնդոնում (լուսանկարներ)
Ubisoft հրատարակչությունը պաշտոնապես հաստատել է համացանցում հայտնված տեղեկությունները Assassin's Creed համակարգչային խաղի 4-րդ մասի մշակման մասին։
Assassin's Creed: Victory ծածկանունով խաղում իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում՝ վիկտորիանական շրջանում։ Այս մասին հայտնում է gmbox.ru-ն՝ Kotaku-ին հղումով։
Նախատեսված է, որ խաղը դուրս կգա 2015-ի աշնանը։ Այն հասանելի կլինի Xbox One, PS4 և PC տարբերակներով։
Խաղի մասին տեղեկությունների արտահոսքից ժամեր անց պարզվել է դրանց իսկությունը։ Խաղային նախագծի մշակումով զբաղվում է Ubisoft ընկերության մասնաճյուղը, որը տեղակայված է Քվեբեկում։
Նախկինում խաղի հիմնական մասերը մշակվել են Ubisoft Montreal ընկերությունում, իսկ Ubisoft-ը կատարել է Assassin's Creed 3-ի և Assassins' Creed 4: Black Flag-ի լրացումները։



![]()











