Գիտնականները մոտեցել են գրաֆենից գերարդյունավետ զրահաբաճկոնի ստեղծմանը
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները սկսել են փորձարկել գրաֆեն նյութը որպես զրահաբաճկոնի ապագա բաղադրիչ, գրում է rg,ru-ն։
Գրաֆեն կոչվող նյութը կարող է հարվածներն ավելի արդյունավետ կլանել, քան պողպատը։
Վերջին թեստերը ցույց են տվել, որ թեթև և ամուր գրաֆենը կարող է պաշտպանիչ բաճկոնների արտադրության իդեալական նյութ դառնալ։
Գրաֆենը գերազանց փոխանցում է ջերմությունը և էլեկտրականությունը։ Այսօր այն ավելի լայն օգտագործվում է համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ։












