Հայտնի են դարձել ավտոմեքենայի ամենանորաձև գույները 2014-ի համար
2014-ին աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող մեքենաները եղել են սպիտակ գույնի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է PPG Industies-ը՝ ավտոարտադրողներին ներկանյութեր տրամադրող խոշորագույն ընկերությունը:
Ամենանորաձև գույների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ սպիտակ, սև, մոխրագույն և արծաթագույն, «նատուրալը»՝ դարչնագույն, կարմիր:
Այս տարի աշխարհում ճերմակ մեքենաների թիվն ավելացել է 3%-ով: Իսկ արծաթագույն մեքենաների թիվը վերջին երկու տարում նվազել է 7%-ով: Սպիտակը ամենանորաձև գույն էր նաև անցած տարի:
2015-ին կանխատեվում է բնական և մետաղական գույներով մեքենաների ժողովրդականության աճ:










