Facebook-ը իր հակավիրուսային ծրագիրն է ստեղծում

20:39 • 03.12.14

Facebook սոցիալական ցանցն անվճար հակավիրուսային ծրագիր է ստեղծում՝ վնասաբեր ծրագրերի չեզոքացման համար: ԻՆչպես հայտնում է The Guardian-ը՝ հակավիրուսն ստեղծվում է Eset-ի հետ համատեղ: Ծրագրի թիրախն այն վիրուսներն են, որոնք տարածվում են սոցցանցի միջոցով:

Այս կերպ առցանց սքաների միջոցով զգալիորեն կնվազի վնասաբեր հղումների թիվը: Վտանգի հայտնաբերման դեպքում Facebook-ը օգտատերերին կուղարկի համապատասխան ծանուցում և հղում, որից հնարավոր կլինի ներբեռնել հակավիրուսը: Ծրագիրը, սակայն, իր հայտնաբերածը ցույց է տալու ոչ թե օգտատիրոջը, այլ՝ Facebook-ին: Այդ կերպ վիրուսների հայտնաբերումը օգտատերերին չի շեղի իրենց գործերից:

Facebook-ը իր հակավիրուսային ծրագիրն է ստեղծում