Ինքնաթիռում տեղերը պետք է ընտրել մեծ զգուշությամբ
Փորձագետների խոսքով` ինքնաթիռի անցուղու մոտ տեղակայված նտատեղերը ավելի հաճախ են մանրէների կեցավայր հանդիսանում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:
Առաջին հերթին՝ այդ տեղերում մարդը մոտիկ է գտնվում զուգարան գնացող ուղևորներին, նրանք հաճախ են բռնվում կողային նստատեղերից, որտեղ էլ միլիոնավոր մանրէներ են կուտակվում:
Արիզոնայի համալսարանի միկրոկենսաբան Չարլզ Գերբան հատուկ հավաքել է մոտ 20 ինքնաթիռի ծորակների, լվացարանների, նստատեղերի մեջքի գրպանիկների, սեղանիկների և զուգարանի բռնակների մակերեսից վերցված նմուշներ: Պարզվել է, որ հենց կողային նստատեղերի վրա են հավաքվում ամենամեծ թվով մանրէները:










