Mercedes-ը 2 հատուկ տարբերակ է թողարկել «Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդների պատվին (լուսանկարներ)
Mercedes-ը յուրօրինակ կերպով է նշել մրցարշավորդներ Լյուիս Հեմիլթոնի և Նիկո Ռոսբերգի` «Ֆորմուլա-1»-ի ներկայիս շրջանի հաջողությունները: Գերմանական ավտոարտադրողը մրցարշավորդների պատվին SL63 AMG ռոդսթերի երկու հատուկ տարբերակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը` 19 օրինակով:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` այս մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը և Նիկո Ռոսբերգը «Մերսեդես» թիմին 16 հաղթանակ են բերել 19 մրցարշավում, իսկ Հեմիլթոնն արժանացել է աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման: Իր մրցարշավորդների պատվին գերմանական բրենդը SL 63 AMG World Championship 2014 Collector’s Edition ռոդսթերի երկու նոր տարբերակ է թողրկել:
SL 63 AMG Edition Lewis Hamilton սև մոդելը նվիրվել է Հեմիլթոնի պատվին իսկ սպիտակ SL 63 AMG Edition Nico Rosberg-ը` Ռոսբերգի:
Ռոդսթերները սկզբնական շրջանում կվաճառվեն զույգով, որոնց միասնական արժեքը կազմում է 785 000 դոլար: Մեկը գնելու դեպքում այն կարժենա 399 000 դոլար, սակայն դրա համար պետք է սպասել:

















