Բրիտանիայում մինչ այժմ անհայտ թագավորական պալատ է հայտնաբերվել

22:38 • 03.12.14

The Independent-ը հայտնում է,որ Բրիտանիայում բացառիկ ամրոց-պալատ է հայտնաբերվել Ուիլշիրում պեղումների ժամանակ:

 

Հարավային Անգլիայում գտնվող ամրոցը հնարավոր է՝ միջնադարյան ամենամեծ թագավորական պալատներից է: Դա թաղված է եղել հողի տակ, ենթադրաբար՝ պատկանել է Հենրի Առաջինին:

12-րդ դարով թվագրվող պալատը հայտնաբերվել է ռենտգենային տեխնոլոգիաների միջոցով: Պալատն ունի 170 մ երկարություն, 65 մ լայնություն, մինչև 3 մ հաստությամբ պատեր: Ներսում կան բազմահարկ շինություններ: Տեղանքում հայտնաբերվել են նաև տասնյակ սովորական տներ: 

 

Սա առաջին անգամ է, որ բրիտանացի հնագետները նախկինում անհայտ պալատ են հայտնաբերում: Գտածոն կարևոր է համարվում նորմանների ժամանակշրջանի Անգլիայի պատմության ուսումնասիրության առումով, քանի որ ամեն ինչ լավ է պահպանվել:


An aerial photograph of the site

A geophysical 'x-ray' image showing the structures which have lain buried in the ground for more than 700 years

Բրիտանիայում մինչ այժմ անհայտ թագավորական պալատ է հայտնաբերվել