ԱՄՆ-ում կենսաբանը հսկա ծովախեցգետին է բռնել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կենսաբան Ֆորեսթ Գալանտեն Անակապա կղզու մոտ լողալիս հայտնաբերել է, նրա իսկ պնդմամբ, 70 տարվա 5.5 կգ կշռող հսկայական ծովախեցգետին, գրում է sploid.gizmodo.com-ը։
Նա խոշոր ծովախեցգետնին բռնելուց հետո այն կրկին ծով բաց թողնելու փոխարեն տարել է իր տուն՝ ուսումնասիրություններ անցկացնելու, իսկ օրեր անց ազատ արձակել այնպիսի վայրում, որտեղ նրան ոչ մի ձկնորս չի կարող գտնել։
Քանի որ նման մեծության ծովախեցգետինները չեն կարողանում գոյատևել 70 տարի՝ մարդու գործունեության հետևանքով, նման արարածի գտնելը պարզապես հրաշք է համարվում։
Շրջակա միջավայրի աղտոտման և ծովախեցգետինների թանկ մսի պատճառով նրանց բոլոր մեծ տեսակները ձկնորսները ոչնչացրել են։
Նշվում է նաև, որ որքան մեծ է ծովախեցգետնի տարիքը և չափերը, այնքան այն ավելի ունակ է սերունդ տալու։
















