Ներբեռնման համար արդեն հասանելի է Android 5.0.1-ը

16:18 • 04.12.14

Android 5.0-ի սխալներն ուղղելով և հեռացնելով անհաջող հատվածները՝ Google ընկերությունը ներկայացրել է Android 5.0.1 օպերացիոն համակարգը։ Չնայած դրան՝ ընկերությունը ցանկ չի ներկայացրել, թե ինչն է փոփոխվել նոր թարմացման մեջ, գրում է oszone.net-ը։

 

Google-ը տեղադրել է ՕՀ-ի նկարը (.iso) ներբեռնման համար։ Այն կարելի է ներբեռնել և ինքուրույն տեղադրել համակարգչի օգնությամբ։

 

Թարմացումները դեռևս հասանելի են միայն Nexus 9, 10 և 7 սարքերի համար։ Ընկերությունից հայտարարել են, որ մյուս մոդելների համար թարմացումները հասանելի կլինեն շուտով։

 

ՕՀ-ի այս թարմացումը հասանելի է Android Open Source Project-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ ցանկացած օգտատեր կարող է փոփոխել այն, եթե տեղյակ է համակարգչային կոդավորումից։ 

Ներբեռնման համար արդեն հասանելի է Android 5.0.1-ը