Ներկայացվել է Ջեյմս Բոնդի նոր՝ Aston Martin ավտոմեքենան. լուսանկարներ

21:58 • 04.12.14

Ջեյմս Բոնդ կինոհերոսն իր մասին նոր ֆիլմում կրկին հանդես կգա արդեն ավանդական դարձած Aston Martin-ով, հայտնում է Business Insider-ը:

Ֆիլմի նոր՝ Spectre վերնագրով մասում թանկ մակնիշի մեքենան կրկին կգովազդվի հայտնի կինոհերոսի միջոցով:

DB10 մոդելն ստեղծվել է ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսի մասնակցությամբ՝ հատուկ Բոնդի համար: Սակայն Բոնդից բացի նորույթը կկարողանան վայելել նաև այն տասը անձինք, ովքեր առաջինը կպատվիրեն: Պատվերը՝ ձեռքի աշխատանք, կհավաքվի  հատուկ նրանց համար՝ Անգլիայում: Գին չի հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ պատվիրատուները պետք է նաև շատ հարուստ լինեն՝ իրենց նման բան թույլ տալ կարողանալու համար:

Aston Martin DB10 James Bond

Aston Martin DB10 James Bond Side

Aston Martin DB10 James Bond

Ներկայացվել է Ջեյմս Բոնդի նոր՝ Aston Martin ավտոմեքենան. լուսանկարներ